Ավելի քան 700,000 բնակչությամբ Քենիայի Կիբերան աշխարհի ամենամեծ թաղամասերից (սլամ) մեկն է։
Այստեղ կյանքը կարող է անհնարին թվալ։ Ամեն օր բերում է իր դժվարությունները՝ ծայրը ծայրին հասցնել, հոգ տանել ընտանիքի մասին և պարզապես առաջ շարժվել։ Շատերը ելք չեն տեսնում։
«Մարդիկ հույսի են կարոտ։ Նրանց պետք է Աստծո Խոսքը, բայց չկա մեկը, ով կարող է պատմել նրանց։ Ահա թե ինչու եմ ես ընտրում լինել այստեղ»։
Ջորջ, Քենիա
Ջորջը Կիբերայում դպրոց բացեց՝ օգնելու երեխաներին կրթություն ստանալ։ Եվ նա գտավ ևս մի բան նրանց տալու ճանապարհ՝ հասանելիություն Աստծո Խոսքին Bible App Lite-ի միջոցով։
Այս անցանց հավելվածը ստեղծվել է Կիբերայի նման վայրերի համար, որպեսզի մարդիկ կարողանան ցանկացած տեղ և ցանկացած ժամանակ օգտվել Աստվածաշնչից և խորանալ դրա մեջ։
Այժմ Ջորջը Bible App Lite-ը կիսում է իր շրջապատի բոլորի հետ, և դա փոխում է նրա ողջ համայնքը։
«Ես Աստվածաշունչը կիսում եմ բոլորի հետ, ում ճանաչում եմ։ Հիմա այն տարածվում է ամենուր։ Համայնքը փոխվում է Աստծո Խոսքի շնորհիվ»։
Աստծո Խոսքը հասնում է ամեն ազգի, ամեն ցեղի և ամեն մարդու։ Մինչ տոնում եք այն, ինչ Աստված անում է ամբողջ աշխարհում, խորհեք Հայտնություն 7-ի շուրջ։
This post is also available in:



