
Գիտեի՞ր, որ YouVersion-ն ունի Աստվածաշնչի հավելվածների ընտանիք։ Երեխաներից մինչև դեռահասներ, մինչև մեծահասակներ․ յուրաքանչյուրը յուրովի է շփվում Աստծու Խոսքի հետ։ Ահա թե ինչու մենք ստեղծել ենք հավելվածներ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի և տարածաշրջանների մարդկանց համար։
Բացահայտի՛ր, թե Աստվածաշնչի որ հավելվածն է լավագույնը քեզ համար։
Ներկայացնում ենք՝ Bible Loop
Bible Loop-ը մեր հավելվածների ընտանիքի ամենանոր անդամն է։ Ստեղծված լինելով դեռահասների համար՝ Bible Loop-ն առաջարկում է հետաքրքրաշարժ գործողություններ, ինտերակտիվ հնարավորություններ և խաղեր՝ Սուրբ Գիրքն անգիր անելու և հիշողության մեջ պահելու համար։ Եթե դու դեռահաս ես կամ ունես դեռահաս քո կյանքում, բաց մի թող այս հնարավորությունը։
App Store | Google Play
Աստվածաշունչ երեխաների համար հավելված
Այս հավելվածը քո կյանքում եղած փոքր երեխաների համար է։ Bible App for Kids-ում կբացահայտես ներգրավող աստվածաշնչյան պատմություններ և ինտերակտիվ խաղեր, որոնք ստեղծված են՝ օգնելու երեխաներին սիրել Աստծուն և Նրա Խոսքը։
App Store | Google Play
Աստվածաշունչ հավելված
Ծանոթացի՛ր աշխարհում թիվ 1 ամենաշատ ներբեռնված Աստվածաշնչի հավելվածին։ Ունենալով հասանելիություն ավելի քան 3500 թարգմանության, 2300 լեզվի և հազարավոր Աստվածաշնչի պլանների՝ երբեք ավելի հեշտ չի եղել ժամանակ անցկացնել Աստծու Խոսքի հետ քեզ հարմար ձևով։
App Store | Google Play
Աստվածաշունչ հավելված Lite
Bible App Lite-ը թույլ է տալիս վայելել Աստծու Խոսքն առանց ինտերնետի՝ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ։ Այս հավելվածը հասանելի է ընտրված տարածաշրջաններում։
Google Play
Դարձի՛ր 30-օրյա մարտահրավերի մասնակից՝ ներբեռնելով այս հավելվածներից մեկը։ Իսկ նոյեմբերի 1-ից սկսած՝ 30 օր անընդմեջ օգտվի՛ր Աստվածաշունչ հավելվածից և վաստակի՛ր Աստվածաշնչի համաշխարհային ամսվա բացառիկ կրծքանշանը։
Միանալ հիմա