Բովանդակային նախազգուշացում. հետևյալ պատմությունը պարունակում է ինքնավնասման և ընկճվածության թեմաներ, որոնք որոշ ընթերցողների համար կարող են ազդեցիկ լինել։

Տասնվեց տարեկանում Ալիսը հայտնվել էր ցավի ու կորստի թակարդում՝ ընկճվածության և մեկուսացման ծանր բեռի տակ։
Երբ անհուսությունը աստիճանաբար համակում էր նրան, մի գիշեր նա որոշեց վերջ տալ իր կյանքին։ Եվ հենց այդ պահին տեղի ունեցավ մի անբացատրելի բան։
Իր բարձրահարկ բնակարանի պատշգամբի եզրին հանկարծակի քամի բարձրացավ, և նա առաջ ընկնելու փոխարեն ընկավ հետ՝ իր սենյակ։
Գետնին պառկած, ապշած և լացելիս՝ Ալիսը հարևանից հաղորդագրություն ստացավ, որով նրան եկեղեցի էին հրավիրում։ Նա համաձայնվեց գնալ, և հենց այնտեղ առաջին անգամ բացահայտեց Աստվածաշնչի հավելվածը։

Նա սկսեց Աստվածաշնչյան ծրագիր, և դրա միջոցով նա ստացավ հույս և իր կյանքը նվիրեց Հիսուսին։
Այսօր Ալիսը որպես YouVersion-ի գործընկեր ստեղծում և հրապարակում է Աստվածաշնչի ծրագրեր հենց այն նույն հավելվածի միջոցով, որը նրան ծանոթացրեց Հիսուսի հետ։ Նա ոչ միայն հույսով է լցված, այլև տարածում է այն։
Ձեր կյանքում կա՞ մեկը, ով հուսահատորեն Աստուծո կարիքն ունի։ Ծանոթացրեք նրան Աստվածաշնչի հավելվածին և խնդրեք Աստծուն, որ նրան լցնի հույսով։
This post is also available in:
